top of page

Հուսով եմ՝ կարդալու ժամանակ կունենաք. Կառավարությունում գրքեր նվիրեցին

  • 7 hours ago
  • 1 min read

Գրքի օրվա առիթով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության անունից Կառավարության նիստի մասնակիցներին գրքեր է նվիրեց։

Նախարարը նշեց, որ փոխանցված գրքերի մեջ մեծ բաժին ունեն Հովհաննես Թումանյանի գործերը, սակայն ներառվել են նաև ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններ և թարգմանական գրականության նմուշներ։

Նա հիշեցրեց, որ այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որը արդեն ավելի քան 15 տարի նշվում է որպես գիրք նվիրելու օր։

«Հուսով եմ, որ կարդալու ժամանակ կունենաք և նաև, գուցե, միմյանց փոխանցեք ձեր կարդացած գրքերը, որովհետև սա իսկապես մեր աշխատանքի և զարգացման կարևոր բաղադրիչ է»,- ասաց նա։

Անդրեասյանը նաև նշեց, որ ընթերցանության խրախուսումը կառավարության կարևոր և առաջնահերթ քաղաքականություններից է՝ ընդգծելով, որ գրքի նկատմամբ հետաքրքրությունը հանրության շրջանում աճում է։

bottom of page