top of page

Հայաստանն անհամբեր սպասում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության հետագա ամրապնդմանը․ Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

  • 3 hours ago
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ։



Այս մասին ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել X-ի իր միկրոբլոգում։



«Շնորհավորում ենք Միացյալ Թագավորությանը՝ Ազգային օրվա կապակցությամբ, որը նշում է Նորին Մեծություն Թագավորի պաշտոնական ծննդյան օրը։ Հայաստանն անհամբեր սպասում է համագործակցության հետագա ամրապնդմանը՝ հիմնվելով մեր ռազմավարական գործընկերության վրա»,-ասված է գրառման մեջ։

1/2743
bottom of page