top of page

Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներ

  • Writer: Ani
    Ani
  • 8 hours ago
  • 1 min read

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել։ Վարչության ամփոփիչ նիստի ժամանակ հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։

Պավլովը նշել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման հետ կապված՝ 2025 թվականի նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան է առաքվել հացահատիկի առաջին գնացքը՝ երկար տարիների ընդմիջումից հետո։

«Մատակարարումներն այժմ դարձել են կանոնավոր։ Մենք նախատեսում ենք հետագայում զարգացնել այս երթուղով առաքումները», - հավելել է նա։

1/2538
bottom of page