top of page

Եղիշե Մելիքյանը ներկա է գտնվել «Կրասնոդար»-«Զենիթ» խաղին և զրուցել Սպերցյանի հետ

  • Writer: Ani
    Ani
  • 13 hours ago
  • 1 min read


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը շարունակում է աշխատանքային այցերը՝ հետևելու արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթներին։

Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, մարզիչն այս անգամ ներկա է գտնվել «Կրասնոդար» - «Զենիթ» հանդիպմանը։ Խաղից հետո Մելիքյանը հանդիպել և զրուցել է Հայաստանի ազգային ընտրանու և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի հետ։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Եղիշե Մելիքյանը հետևել էր նաև ազգային հավաքականի մյուս ֆուտբոլիստների՝ Նաիր Թիկնիզյանի և Արտյոմ Բանդիկյանի խաղերին։

1/2532
bottom of page