top of page

Դալարիկում գնացքի և բեռնատարի բախումից տուժածի վիճակը հայտնի է․ ԱՆ

  • 5 hours ago
  • 1 min read

Դալարիկ կայարանում տեղի ունեցած վթարի հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Այս մասին Auroranews.am-ը տեղեկացավ Առողջապահության նախարարությունից։


«Քաղաքացին վնասվածք է ստացել գլխի շրջանում, վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնեցին գերատեսչությունից։


Հիշեցնենք՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

1/2760
bottom of page