Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
- 11 hours ago
- 1 min read

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատան հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Կարապետ Ա.-ի վարած «Ford Transit» մակնիշի և 19-ամյա Ալեք Ա.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։




















