top of page

Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

  • 1 day ago
  • 1 min read

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Բյուրեղավանի «Արև մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

« Ի մասնավորի՝

- հատակները չեն ունեցել հարթ մակերես, նորոգ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

- խոհանոցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ»։

1/2615
bottom of page