top of page

Իսրայելում մոտ 5 հազար մարդ Է տուժել Իրանի հետ զինվшծ hակամարտության ընթացքում

  • 2 hours ago
  • 1 min read

Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտության սկսվելուց ի վեր հրեական պետությունում շուրջ հինգ հազար մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Ռազմական գործողության սկզբից ի վեր, հիվանդանոցներ են տեղափոխվել 4,829 տուժած։ Ներկայումս հոսպիտալացված է 111 մարդ, որոնցից 12-ը գտնվում են ծանր վիճակում, 21-ը՝ միջին ծանրության վիճակում, իսկ 78-ը ստացել են թեթև վնասվածքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

bottom of page