top of page

Լա Լիգա. «Բարսելոնան» 5։2 հաշվով հաղթել է «Սևիլիային»․ Ռաֆինյան՝ հեթ-տրիկի հեղինակ

  • 2 days ago
  • 1 min read

Իսպանիայի Լա Լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթել է «Սևիլիային»։ «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած գոլառատ հանդիպումն ավարտվել է 5:2 հաշվով։

​Կատալոնացիների կազմում փայլել է Ռաֆինյան՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ (իր գոլերից երկուսը նա հեղինակել է 11-մետրանոց նշանակետից): Տանտերերի կազմում մեկական անգամ աչքի են ընկել նաև Դանի Օլմոն ու Ժոաու Կանսելուն։ «Սևիլիայի» հեղինակած գնդակներն իրենց ակտիվում գրանցել են Մարտինես Օսոն և Ջիբրիլ Սոուն։

​Հանդիպման երկրորդ խաղակեսի վերջնամասում «Բարսելոնայի» կազմում փոխարինման է դուրս եկել և երկար դադարից հետո խաղադաշտ վերադարձել վնասվածքից ապաքինված Գավին։ Նշենք, որ երիտասարդ կիսապաշտպանը ծնկի լուրջ խնդիրների պատճառով չէր խաղացել 2025 թվականի օգոստոսից և նախորդ սեպտեմբերին վիրահատության էր ենթարկվել։

​Այս խաղից հետո Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը տարավ իր չորրորդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 70 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալն» ունի 66 միավոր։ ​Տուրի մեկ այլ հանդիպումում էլ «Մալյորկան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության է մատնել «Էսպանյոլին»։

bottom of page