top of page

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Ստրասբուրգ․ Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են Եվրոպական միությանն առնչվող փոխգործակցության հարցեր

  • Writer: Ani
    Ani
  • 1 minute ago
  • 1 min read

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Ստրասբուրգ, հայտնում են ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ:

Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Մոլդովայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ակտիվ խթանման հարցում հետաքրքրությունը։

Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, խառնածին սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմների շուրջ:

Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են Եվրոպական միությանն առնչվող փոխգործակցության հարցեր՝ ընդգծելով եվրոպական ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ։

1/2514
bottom of page