top of page

Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ

Jun 26
1 min read

Հորմուզի նեղուցում Իրանի և ԱՄՆ-ի միջև թեժ գիծ գոյություն չունի և չի լինի, հայտարարել է ԻՀՊԿ խոսնակը։

«Ի պատասխան ամերիկացի պաշտոնյաների կողմից Հորմուզի նեղուցում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ թեժ գիծ ստեղծելու մասին հայտարարությունների՝ մենք հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը բացարձակ սուտ է և կտրականապես հերքում ենք, սա տեղի չի ունեցել և տեղի չի ունենալու։ Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ»,-հայտարարել է ԻՀՊԿ-ի խոսնակ Սարդար Մոհիբին։

1/2967
bottom of page