top of page

ԵՄ նախարարները քննարկել են Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը

  • 53 minutes ago
  • 1 min read


Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում արծարծվել է Հայաստանի հետ գործակցության խորացման հարցը։


Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումներն ամփոփելիս ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը նշել է, որ նախորդ շաբաթ Հայաստանում անցկացված ընտրությունները հստակ ազդակ էին հայ ժողովրդի կողմից՝ ուղղված խաղաղությանը, ինքնիշխանությանն ու Եվրոպայի հետ առավել սերտ հարաբերությունների հաստատմանը։ 


Կալլասի ձևակերպմամբ՝ Ռուսաստանի կողմից գործադրված ուժեղ ճնշումներն ու տնտեսական հարկադրանքի միջոցները չեն կարողացել ազդեցություն ունենալ ընտրական գործընթացի արդյունքների վրա։ Այս համատեքստում Եվրամիության նախարարները քննարկման առարկա են դարձրել Հայաստանի դիմակայունության հզորացմանն ու տնտեսության դիվերսիֆիկացմանը սատարելու հնարավոր ուղիները։

1/2747
bottom of page