top of page

ՔՊ-ն ոտքից գլուխ կոմպրոմատ է, ընկել ուրիշների վրա կոմպրոմատ է փնտրում. Էդուարդ Շարմազանով

  • 5 hours ago
  • 1 min read

Կոմպրոմատը՝ թուրք-ադրբեջանական շահեր սպասարկելն է, ինչով զբաղված է Նիկոլը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«ՔՊ-ն ոտքից գլուխ կոմպրոմատ է, ընկել ուրիշների վրա կոմպրոմատ է փնտրում։

Էրդողանի գիրքը կրծքին սեղմելը կոմպրոմատ է։

Արցախն Ալիեւի հրահանգով Ադրբեջանի մաս ճանաչելը կոմպրոմատ է։

Հայ դատից հրաժարվելը կոմպրոմատ է։

Ցեղասպանության զոհերի հիշատակն ուրանալը կոմպրոմատ է։

Եկեղեցու վրա հարձակվելը կոմպրոմատ է։

Անկախության հռչակագրից ու Արարատից հրաժարվելը կոմպրոմատ է։

Նիկոլական լինելն էլ կոմպրոմատ է ու կոմպրոմատ»,-գրել է նա։

1/2698
bottom of page