top of page

Առաջարկվում է փոխել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը

  • 2 days ago
  • 1 min read


 ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Օրինագծի ընդունման դեպքում գերատեսչությունը կկոչվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։

Կառավարությունում կարծում են, որ նոր անվանումը համահունչ կդառնա նախարարությանը վերապահված նոր գործառույթին՝ արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:

Հիշեցնենք` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերակազմավորվել է 2019 թվականի մայիսի 8-ին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հիմքի վրա։ 2023թ. դեկտեմբերի 29-ից գերատեսչությունը ղեկավարում է Մխիթար Հայրապետյանը։

1/2687
bottom of page