«Ես կորցրել եմ աջ աչքս». գրեթե կույր Էլթոն Ջոնը խոսել է իր առողջական վիճակի մասին
- Ani

- 3 hours ago
- 1 min read

2024 թվականի ամռանը աչքի վարակից հետո Էլթոն Ջոնի առողջությունը վատթարացել է։ Նոյեմբերի 25-ին, Variety-ին տված հարցազրույցում երգիչը հայտնել է, որ կորցրել է իր կյանքի կեսը։ Հայտնում է Gala-ն:
«Քանի որ ես կորցրել եմ աջ աչքս, իսկ ձախ աչքս այնքան էլ լավ չէ, վերջին 15 ամիսները շատ դժվար են եղել ինձ համար, քանի որ ես ոչինչ չեմ կարողացել տեսնել, ոչինչ նայել կամ ոչինչ կարդալ»,- ասել է նա։ «Դա իսկական փորձություն է»,- հավելել է երգիչը:
Չնայած այս փորձությանը՝ 78-ամյա երգիչը շարունակում է լավատես մնալ. «Ես ունեցել եմ անհավանական կյանք, և կա հույս: Ես պարզապես պետք է համբերատար լինեմ և հույս ունենամ, որ մի օր գիտությունը կօգնի ինձ։ Երբ դա տեղի ունենա, ամեն ինչ լավ կլինի։ Ճիշտ այնպես, ինչպես ՁԻԱՀ-ի դեպքում է։ Դու չպետք է կորցնես հույսը, դու պետք է լինես ուժեղ և միշտ պետք է պայքարես, որպեսզի ամեն ինչ փոխվի»։





















