top of page

Փաշինյանը պետք է հեռանա. վերահաշվարկի ավարտից հետո կտեղեկացնենք՝ ինչ ձևաչափով ենք շարունակելու մեր պայքարը. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ

  • 4 hours ago
  • 1 min read




Շնորհակալ ենք ձեր վստահության համար, շնորհակալ ենք ձեր արժանապատիվ քվեի համար: Ինչքան էլ փորձեցին մեզ խանգարել, ինչքան էլ փորձեցին վարչական ռեսուրսով վախեցնել, մենք դա միասին արեցինք: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անդրանիկ Գևորգյանը:

«Պայքարը շարունակվում է, ավելի ենք ուժեղանում, ավելի ենք պնդանում տեղերում: Մենք պետք է գնանք մինչև վերջ, մինչև փոփոխություն։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ 

Այս պահին վերահաշվարկ է ընթանում Հայաստանի ողջ տարածքում։ Վերահաշվարկի ավարտից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ և կտեղեկացնենք, թե ինչ ձևաչափով ենք շարունակելու մեր պայքարը»,-նշել է նա:

1/2740
bottom of page