top of page

Նիկոլ Փաշինյանի չընտրվելու դեպքում` մենք ունենալու ենք պետականությունը պահպանելու իրական հնարավորություն. Աղազարյան

  • 4 hours ago
  • 1 min read

Անհնար է չարձագանքել վերջին բրիֆինգի ժամանակ վարչապետի արտահայտած այն մտքին, որ իր չվերարտադրվելու դեպքում սեպտեմբերին կլինի պատերազմ։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Ակնհայտ է, որ որպես պատերազմի նախաձեռնողի ի նկատի ունի Ադրբեջանին։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է հետապնդի նպատակ կոնկրետ ԲԱՆԵՐ ստանալու։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում Ադրբեջանը այդ ԲԱՆԵՐԸ կստանա առանց պատերազմի(<<Պատերազմ չի' լինելու, լինելու է խաղաղություն>>)

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ։

Նիկոլ Փաշինյանի չընտրվելու դեպքում` մենք ունենալու ենք պետականությունը պահպանելու իրական հնարավորություն»,-գրել է նա:

1/2599
bottom of page