top of page

Լեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան․ Դոնալդ Տուսկ

  • 1 hour ago
  • 1 min read

Լեհաստանը զորք չի ուղարկի Իրան, քանի որ հակամարտությունն ուղղակի սպառնալիք չի ներկայացնում իր անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն և մյուս երկրները ըմբռնումով են մոտենում Վարշավայի որոշմանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանգստյան օրերին դաշնակիցներին կոչ էր արել աջակցել Հորմուզի նեղուցի անվտանգության պահպանմանը։

«Լեհաստանի կառավարությունը Իրանում որևէ առաքելություն չի պլանավորում և դա կասկածներ չի հարուցում մեր դաշնակիցների մոտ»,- կառավարության նիստից առաջ ասել է Տուսկը։

Նա հստակեցրել է, որ դա վերաբերում է Լեհաստանի ցամաքային, օդային և ծովային ուժերին, որոնք շարունակում են համալրվել՝ կապված Ուկրաինայի հետ սահմանին առկա հակամարտության հետ։

Տուսկը նշել է, որ Բալթիկ ծովի անվտանգության ապահովումը մնում է Լեհաստանի ռազմավարության կենտրոնական տարրը։

ԱՄՆ-ի մի շարք այլ դաշնակիցներ ևս, այդ թվում՝ Գերմանիան, Իսպանիան և Իտալիան,հայտարարել են, որ չեն պատրաստվում նավեր ուղարկել՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը աջակցելու համար։

1/2594
bottom of page