top of page

Ինձ համար թանգարան-ինստիտուտի տնօրենի ազատման հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ և դա ունեցել է իր հանգուցալուծումը, վերջ. Ժաննա Անդրեասյան

  • 2 hours ago
  • 1 min read

Ես տիկին Գզոյանին շատ գնահատում եմ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը: Գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այդ իմաստով, կարծում եմ, որ մեր համագործակցությունն ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, կառավորումը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություն և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի աշխատանքից ազատմանը: 

Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանն ինքն է հայտարարել, որ Գզոյանի հրաժարականի դիմում գրելն իր ցուցումն է եղել, քանի որ սադրիչ է համարել ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը, իսկ Անդրեասյանը կառավարման խնդիրն է առաջ քաշում, նա արձագանքեց.  «Կառավարման խնդիր է, եթե դուք մի բառը կապեք մյուսին՝ կհասկանաք իմ նկարագրած խնդրի էությունը: Մենք խոսում ենք ղեկավար անձի կողմից կառավարման հարցերի մասին: Ինձ համար հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ և այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը, վերջ»-նշեց ԿԳՄՍ նախարարը: 

1/2593
bottom of page