Դրական եմ գնահատում Ադրբեջանի հետ որդեգրած աշխատելաոճը, եթե այսպես շարունակենք, երկու երկրներն այլևս խնդիր չեն ունենա․ Սիմոնյան
- Ani

- 14 hours ago
- 1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ բոլորին շնորհավորեց՝ ԱՄՆ փոխնախագահի պատմական այցի, ձեռք բերված համաձայնությունների և այն հնարավորությունների համար, որոնք, ըստ նրա, ՀՀ-ի համար բացվել են։
Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին՝ Սիմոնյանը նշեց, որ գործ արվում է, որի մասին հրապարակային չեն խոսում. «Որևիցե բան մարտավարության մեջ չի փոխվել։ Մշտապես խոսվում է թե՛ գերիների մասին, թե՛ անհետ կորածների ճակատագրի մասին, թե՛ բոլոր խնդիրների մասին։ Շատ դրական եմ գնահատում այն աշխատելաոճը, որը մենք երկուստեք որդեգրել ենք Ադրբեջանի հետ և կարծում եմ՝ այս ճանապարհով, որ շարունակենք առաջ ընթանալ, երկու երկրները մոտ ապագայում այլևս ոչ մի խնդիր չեն ունենա»։




















