top of page

Մայր Աթոռը կարգալույծ քահանայից պահանջում է հանձնել Հովհաննավանքն ու բնակարանի բանալիները. Hetq.am

  • Writer: Ani
    Ani
  • 5 hours ago
  • 1 min read

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին 2026թ. հունվարի 22-ին երկու հայցադիմում է ներկայացրել կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ քահանա) դեմ։

Հայցերից մեկով եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը (այդ թվում՝ բնակարանի բանալիները)՝ վտարելով Ստեփան Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։

Երկրորդ հայցով պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Բացի այդ, պահանջվում է բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Եկեղեցու շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

bottom of page