3 զոհ՝ ՎԱԶ 21099-ի և բեռնատարի բախման հետևանքով
- 3 hours ago
- 1 min read

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում Գյումրի-Արտենի ավտոճանապարհին, Գետափ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում, իսկ բեռնատարը՝ կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են։
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել մահացածների մարմինները։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։




















