top of page

Armat Media-ի անձնակազմը Քննչական կոմիտեում է. կանչել են հարցաքննության

  • Jul 6
  • 1 min read

Խուզարկությունից շուրջ մեկ ամիս հետո, այսօր Քննչական կոմիտե վկայի կարգավիճակով հարցաքննությունների են կանչվել Armat Media-ի խմբագիրները, լրագրողները և օպերատորները` Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: Այս մասին հայտնում են Armat Media-ից: 

Հիշեցնենք, որ հունիսի 5-ից Armat Media-ի խմբագրության դռները կապարակնքված են, առգրավված է ամբողջ տեխնիկան և աշխատակիցների անձնական հեռախոսները: Խուզարկության օրը, խմբագրակազմը հայտարարեց, որ այս գործը ընտրություններից առաջ ԶԼՄ-ի աշխատանքը պարալիզացնելու համար մտածված գործելաոճ էր իշխանությունների կողմից:

Tert.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Քննչական կոմիտեից, որտեղից հրաժարվեցին մեկնաբանել:

1/2862
bottom of page