top of page

Աշխարհի առաջնություն․ հայտնի են փլեյ-օֆֆի առաջին 6 մասնակիցները և պայքարը լքող 4 հավաքականները

  • 2 hours ago
  • 1 min read


Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումների մեծ մասի ավարտից հետո (12 խմբերից 10-ում) արդեն պարզ են այն 6 հավաքականները, որոնք երաշխավորել են իրենց տեղը 1/16 եզրափակիչում։ Մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել Մեքսիկան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Նորվեգիան և Արգենտինան։

Միևնույն ժամանակ, հստակեցվել են այն 4 ընտրանիների անունները, որոնք հաստատապես կզբաղեցնեն վերջին՝ 4-րդ հորիզոնականն իրենց խմբերում և դուրս կմնան հետագա պայքարից։ Այդ թիմերն են՝ Հայիթին, Թուրքիան, Թունիսը և Հորդանանը։

Հունիսի 24-ի գիշերը և վաղ առավոտյան կկայանան 2-րդ տուրի եզրափակիչ հանդիպումները K և L խմբերում։

Փլեյ-օֆֆ փուլը կմեկնարկի հունիսի 28-ի երեկոյան։  

1/2760
bottom of page