top of page

Արմեն Աշոտյանին կալանավորել են նաև նրա համար, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին գրեթե անխոչընդոտ լինի․ Էդուարդ Շարմազանով

  • 2 hours ago
  • 1 min read



Արմեն Աշոտյանին կալանավորել են նաեւ նրա համար,որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին գրեթե անխոչընդոտ լինի։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Քանի դեռ Արմենն ակտիվ ու անխոչընդոտ մասնակցում էր EPP-ի աշխատանքներին /երբեմն նույնիսկ տետակապով/, ՔՊ-ի EPP-ին անդամակցման շանսերն այդքան էլ փայլուն չէին։

Արմենը խանգարում էր Նիկոլին։

Իսկ ՔՊ-ի Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամակցման հարցը պետք է քննարկվի ընտրություններից հետո։

Դա է նաեւ պատճառը,որ ափալ-թափալ «նոր գործ» ի հայտ բերեցին ու Աշոտյանին տարան կալանքի։

Բայց Արմենը կալանավայրից էլ է պայքարելու ու ուժ տալու ազատության մեջ պայքարողներիս։

Ազատություն Նիկոլի ռեժիմի բոլոր պատանդներիս»,-գրել է նա։

1/2743
bottom of page