ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները դուրս են եկել փակուղուց. Reuters-ը բացահայտել է առաջին պայմանավորվածությունները
- 3 days ago
- 1 min read

Իրանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել են ապասառեցնել Կատարի բանկերում և արտասահմանյան այլ ֆինանսական հաստատություններում պահվող իրանական ակտիվները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Թեհրանում այս քայլը դիտարկում են որպես համաձայնության հասնելու հարցում Վաշինգտոնի «լուրջ տրամադրվածության» ազդանշան։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ակտիվների ապասառեցման հարցն ուղղակիորեն կապված է Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումն ապահովելու հետ։
Ակնկալվում է, որ դա կդառնա կողմերի միջև հետագա բանակցությունների առանցքային կետերից մեկը։
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները դեռևս հրապարակային հայտարարություններ չեն արել իրանական միջոցների հնարավոր ապասառեցման վերաբերյալ։
Տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել։




















