top of page

Պապոյանը՝ հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակի մասին

  • 58 minutes ago
  • 1 min read

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին հանրապետություն կտեղափոխվի հեղուկ գազի մեծ խմբաքանակ։


Էկոնոմիկայի նախարարը մայիսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերն արդեն փաստում են Վրաստանի տարածքում գտնվող և դեպի Հայաստան ուղևորվող հեղուկ գազով բեռնված բազմաթիվ մեքենաների մասին։ Գևորգ Պապոյանի խոսքով՝ դրանք այն տրանսպորտային միջոցներն են, որոնք ձյան պատճառով արգելափակվել էին ռուսական կողմում։ Նախարարը հայտնել է, որ որոշ խմբաքանակներ արդեն հասել են երկիր, իսկ առաջիկա օրերին սպասվող նոր մատակարարումների արդյունքում իրավիճակը կկարգավորվի։


«Չեմ պնդի, թե իրավիճակը կլինի այնպիսին, ինչպիսին նախկինում էր, որովհետև, այնուամենայնիվ, իրանական գործոնը դեր է խաղում. հեղուկ գազը Հայաստան մատակարարվում է ոչ միայն Ռուսաստանից, այլև Իրանից։ Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կկարգավորվի», - հայտնել է նա։

1/2667
bottom of page