top of page

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

  • 1 day ago
  • 1 min read

Երեկվա համեմատ` Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով՝ կազմելով 1900.75 մ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ մակարդակը բարձր է 5սմ-ով, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հունիսի 1-ից ի վեր` լճի մակարդակի ընդհանուր բարձրացումը կազմել է արդեն 17 սմ։

Այդ ցուցանիշով 2026 թվականն արդեն հավասարվել է 1993 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքին, և առկա են բոլոր բարենպաստ հիդրոօդերևութաբանական նախադրյալները, որպեսզի առաջիկա օրերին այն գերազանցի 1993 թվականի ցուցանիշը։

1/2769
bottom of page