Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. ՔԿ
- 6 hours ago
- 1 min read

Կալանավորվել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, փաստաբանի հետ ինքնակամ ներկայացել է քննչական մարմին:
Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՔԿ-ից՝ տեղեկացնելով, որ Կամո Գրիգորյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով՝ տեսակցությունների սահմանափակմամբ։
Նշենք, որ Կամո Գրիգորյանը մեկ տարի է՝ հետախուզման մեջ էր խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։




















