top of page

Վեդիի աղմկահարույց դեպքից հետո Արարատի մարզի քննչական վարչությունը նոր պետ ունի

  • 2 days ago
  • 1 min read

Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

 

Գագիկ Առաքելյանի կենսագրությունը

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 11-ին, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2022-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),

2018-2022թթ․ - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

V-XII.2018թ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,

2014-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

VI-IX.2014թ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ,

2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ։

 

Կրթություն

2013 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:


Հիշեցնենք`  Վեդիի աղմկահարույց դեպքից հետո Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը ազատվել են պաշտոններից:

1/2681
bottom of page