Ալեն Սիմոնյանի հետ հեռանում է նաև նրա մամուլի խոսնակը
- 1 hour ago
- 1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ավարտով պայմանավորված` ավարտում եմ աշխատանքս ՀՀ Ազգային ժողովում, այս մասին հայտարարել է Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
«Շնորհակալություն եմ հայտնում ԶԼՄ-ների ներկայացուցիչ բոլոր ընկերներիս, գործընկերներիս` լրագրողներ, խմբագիրներ` բոլոր-բոլորին` հիանալի համագործակցության համար։
Եվ, իհարկե, հատուկ շնորհակալությունս պարոն Սիմոնյանին` վստահության և ստացված համատեղ աշխատանքի համար»,- նշել է Հարությունյանը։




















