top of page

Սամվել Կարապետյանը 25 մլն դոլարի ներդրում է կատարել Արցախի կենտրոնական հիվանդանոցի համար. այն տարածաշրջանի ամենաժամանակակից տեխնիկան ուներ. Մելոյան

  • 6 hours ago
  • 1 min read

Սամվել Կարապետյանն այն գործիչն է, այն բարերարն, ով երբեք չի խզել կապն իր հայրենիքի հետ ու հողի վրա պատկերացնում է մեր երկրում կատարվելիքը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

Ad

«Նա այն բացառիկ բարերարն է, ով «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ողջ պատմության ընթացքում ամենախոշոր նվիրատվություն է կատարել, 70 միլիոն ԱՄՆ դոլար։ 

Պետք է մեր հայրենակիցն այս մարդու մասշտաբը հասկանա, հասկանա, թե այս մարդն ինչ մասշտաբի կարող է բարենորոգել մեր հայրենիքը»,-նշել է նա։ 

Մելոյանը հավելել է, որ Սամվել Կարապետյանի բարեգործություններն այնքան մեծաքանակ են եղել, որ կարելի է ոլորտների բաժանել:

«Օրինակ՝ առողջապահության բնագավառ: Պարոն Կարապետյանը 25 միլիոն դոլարի ներդրում է կատարել Արցախի կենտրոնական հիվանդանոցը վերազինելու, վերակառուցելու ուղղությամբ և այդ հիվանդանոցը տարածաշրջանի ամենաժամանակակից տեխնիկան ուներ»,-մանրամասնել է Գոհար Մելոյանը։

1/2691
bottom of page