top of page

Հայաստանը ինչ-որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել. Օվերչուկ

  • 7 hours ago
  • 1 min read

Հայաստանը ինչ-որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, Ռուսաստանը ըմբռնումով կմոտենա Երևանի ընտրությանը, հայտնել է ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը։


«Իհարկե, ինչպես բազմիցս ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, մենք ըմբռնումով կմոտենանք ցանկացած ընտրությանը, որը կկատարի Հայաստանի ժողովուրդը։ Այնտեղ խոսում են Եվրամիության հետ մերձենալու ձգտման մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի են։ Հայաստանում դա նույնպես շատ լավ հասկանում են... Ինչ-որ փուլում նրանք ստիպված կլինեն կատարել նման ընտրություն, եթե որոշեն կատարել այդ ընտրությունը», - ասել է նա Կազանի ֆորումի շրջանակներում։


«Հայաստանը մեզ շատ մոտ երկիր է, այն մեզ դաշնակից երկիր է։ Այն Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի անդամ է։ Եվ պարզապես մարդկային կապերը, որոնք միավորում են մեզ, շատ խորն են, շատ լուրջ և շատ հին։ Եվ մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ժողովրդին», - ընդգծել է Օվերչուկը։

1/2691
bottom of page