top of page

«Ասում են, թե սա ինչ-որ «օրենքի» չի համապատասխանում: Ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով մեզ մոտ տեղադրված էր սիրտը, հետո կողպեքը. ոչ ոք մեզ ոչինչ չասաց». Սիրուշո

  • Jun 9
  • 1 min read

Սիրուշոն անդրադարձել է PreGomesh-ի խանութի վրա խաչի շուրջ ստեղծված աղմուկին: Երգչուհին տեղեկացրել էր, որ խանութ-սրահի  պատուհանին ամրացված խաչը պահանջում են հանել. այս մասին screenshot-ով նա կիսվել էր ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում: Ինստագրամյան նոր գրառման մեջ երգչուհին գրել է.

«Չեմ սիրում նման թեմաներին ավել անդրադառնալ, վերջին տարիներին շատ եմ տհաճ իրավիճակներով անցնում, որոնց դեմ լուռ պայքարում եմ ու շարունակում աշխատել:

Բայց քանի որ սա հնչեղություն ստացավ՝ (ինչը նշանակում է, որ կան սրտացավ ու մտահոգ մարդիկ)  պարզաբանեմ.



Ասում են, թե սա ինչ-որ «օրենքի» չի համապատասխանում:

Ուրեմն. ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով մեզ մոտ տեղադրված  էր սիրտը, հետո կողպեքը։ Այդ ամիսների ընթացքում ոչ ոք մեզ ոչինչ չասաց։ Նույն Աբովյան փողոցը, նույն խանութը։ Ամիսներ:

Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»: Այսքանը:



Ավելի վաղ տեղադրված գրառմանը կից Սիրուշոն տեղադրել էր նամակի «սքրինշոթ», որում ասվում էր.

«Մեզանից ուզում են, որ խաչը մինչև ամսի 11-ը հանվի, հակառակ դեպքում տուգանելու են»,-նշված է նամակի մեջ:

Երգչուհին կից տեղադրել է նաև խանութ-սրահի լուսանկարը՝ գրելով. «Խոսքը այս խաչի մասին է: Բարի օր, Հայաստան»:


1/2862
bottom of page