top of page

Առաքելական եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, որքան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը Մայր Աթոռում. Նիկոլ Փաշինյան

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Ես ընդհանրապես հրապարակային գործիչ եմ և կուլիսային գործելակերպը չի մտնում իմ գործելաոճի մեջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը մինչ եկեղեցու և Վեհափառի մասին հանրային անդրադարձը, փորձել է առանձին զրույց կաթողիկոսի հետ:

«Ես կարծում եմ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, որքան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը Մայր Աթոռում և ոչ միայն իր: Պահանջի ժանր չէ, որ ինչ-որ մեկը պահանջում է Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը, մենք ասում ենք, որ գործընթաց է սկսվել և նա պետք է գնա այդտեղից: Այսինքն՝ ընտրության հարց չէ, կտա՞ հրաժարական, թե՞ ոչ, նա պետք է գնա»,-նշեց նա:

1/2438
bottom of page