top of page

Փրկարարները Հրազդանում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ՝ կանխելով վտանգը

  • Writer: Ani
    Ani
  • 14 hours ago
  • 1 min read

Փետրվարի 3-ին, ժամը 10։24-ից Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի շարք հասցեներում շենքերի տանիքներից երկաթե ճաղավանդակները թուլացել և կախվել են։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի, Ծաղկաձորի հենակետի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղքը։

Փրկարարները վերոնշյալ հասցեներում ապամոնտաժել են թուլացած բոլոր ճաղավանդակները։

1/2526
bottom of page