Դեկտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում
- Ani

- 6 hours ago
- 1 min read

Դեկտեմբերի 2-ին նախարար Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը: Քննարկումների արդյունքներով ժ. 14:30-ին (Երևանի ժամանակով) ՀՀ ԱԳ նախարարը, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Դեկտեմբերի 3-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Արևելյան գործըներության քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ գագաթաժողովին։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։




















