top of page

Արամ Ա-ն պարզապես ցանկանում է ազատել Եկեղեցին նոր հարձակումներից. Նարեկ Կարապետյան

  • Writer: Ani
    Ani
  • Oct 16, 2025
  • 1 min read

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է.

«Եկեղեցին Պարսից շահերի մոտ շատ անգամ դեսպաններ է ուղարկել, որպեսզի հնարավորություն ստեղծի բանակցելու հայ ժողովրդի կարգավիճակի և իրավունքների հարցով։

Արամ Ա կաթողիկոսը ինձ հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը։

Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ այսօր տեղի ունեցած հանդիպումը ուրիշ ձևով չընկալեք։

Արամ կաթողիկոսը պարզապես ցանկանում է ազատել Եկեղեցին նոր հարձակումներից:

Վստահ եմ որ այս փորձերը ցավոք անհաջողության են մատնվելու: Այս մարդիկ ունեն օրակարգ և շարունակելու են այնքան ժամանակ մինչև հայ ժողովուրդը իր Խոսքը չասի»։

1/2497
bottom of page