top of page

Հրդեհ է բռնկվել «Տաշիր պիցցայում»

  • Writer: Ani
    Ani
  • 5 hours ago
  • 1 min read


ree

Հոկտեմբերի 26-ին, ժամը 11։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող սննդի կետում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Նշենք, որ ըստ Սպուտնիկ Արմենիայի՝ հրդեհը բռնկվել է «Տաշիր պիցցայում»։

bottom of page