Բանակն ի վիճակի է եղել պաշտպանել մեր հայրենիքը, բայց այսօր դատվում է միայն բանակը. Սեյրան Օհանյան
- Ani

- 8 hours ago
- 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պնդում է՝ իրենք էլ են խաղաղություն ուզում, զոհ չեն ուզում, բայց խաղաղությունը պետք է իրատեսական լինի։
Ազգային ժողովում այսօր նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է բանակցային գործընթացն ու իրեն ուղղված առաջարկները՝ թեկուզ փոխզիջումային տարբերակով հասնել հաջողությունների։
«Բանակն ի վիճակի է եղել պաշտպանել մեր հայրենիքը, բայց այսօր դատվում է միայն բանակը»,- նշեց Օհանյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ ՔՊ-ն չի կարող արդար ու ազնիվ գնահատական տալ այն իրականությանը, որն այսօր գոյություն ունի։




















