Երևանում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել. կա տուժած
- Ani

- 3 hours ago
- 1 min read

Նոյեմբերի 5-ին, ժամը 16:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, բժշկական ապահովման և հոգեբանական աջակցության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ բնակարանի պատշգամբում՝ մոտ 6 քմ տարածքում, գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք, որի հետևանքով բռնկվել է հրդեհ։ Փրկարարներն արագ արձագանքել են և բնակարանից դուրս են բերել քաղաքացուն, ով տուժել է դեպքի հետևանքով։ Վերջինս հոսպիտալացվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:16-ին, մարվել՝ 17:22-ին։ Պատշգամբում այրվել են կենցաղային իրեր։




















