top of page

Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները

  • 2 hours ago
  • 1 min read

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները։ Ի հետևանս՝ նաև անվավեր ճանաչել 2025թ. սեպտեմբերի 9-ից հետո ՀԱՕԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումը դատարան է ստացվել ապրիլի 8-ին և մակագրվել դատավոր Անուշավան Մուշեղյանին։

1/2636
bottom of page