top of page

Աջափնյակում տեղի ունեցած դեպքերի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ․ ՔԿ

  • 1 hour ago
  • 1 min read

Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում։

ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ, տեղեկությունը Tert.am-ին հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

1/2554
bottom of page