Սա Ալիևի «նախընտրական նվերն է» Փաշինյանին, հայ ժողովրդին էլ` մեծ կուտ․ Սևակ Հակոբյան
- Ani

- 11 minutes ago
- 1 min read

Սա Ալիևի «նախընտրական նվերն է» Փաշինյանին, հայ ժողովրդին էլ` մեծ կուտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սևակ Հակոբյանը։
«Փաշինյանն ու Ալիևը՝ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնման արարողությանը արտհայտվում են․ «Այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է»: Սա ասել է Նիկոլ Փաշինյանը, որից հետո Իլհամ Ալիևն էլ ասում է. «Մենք պատերազմի մեջ էինք ավելի քան 30 տարի։ Հիմա մենք խաղաղության մեջ ենք վեց ամիս։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Սա յուրահատուկ զգացողություն է»:
Շատ կուզենայի հավատալ, բայց ախար չի ստացվում։ Նայում եմ դեմքերին, մի կողմից ՀՀ թիվ մեկ սուտասանն է, մյուս կողմից՝ իրեն «հարբած ծաղրածու» անվանած ու հայի գլուխը կացնով կտրողին հերոս սարքող Ալիևը։ Նույն Ալիևը, որը հենց հիմա իր աշխատակազմի միջոցներով պահում է «Արևմտյան Ադրբեջան» պրոեկտը։ Ո՞վ չգիտի՝ դա ՀՀ սուվերեն տարածքի մասին է։
Նույն Ալիևը, որը ռազմական բյուջե է ավելացնում այդ «խաղաղության» մեջ։ Ու՞մ դեմ է ավելացնում ռազմական բյուջեն։ Սա հարցերիս ընդամենը 0,5 տոկոսն է, օրինակների՝ ևս․ դրա համար, որքան էլ ուզենամ հավատալ, մեկ է՝ ավելի շատ հավատում եմ, որ սա Ալիևի «նախընտրական նվերն է» Փաշինյանին, հայ ժողովրդին էլ՝ ՄԵԾ ԿՈՒՏ, թե՝ սաղ «թամամ ա», էլի ընտրեք Նիկոլին, խերի մեջ կորելու եք։
Հենա՝ տենց մի ԿՈւՏ էլ արցախցիների մասով տվեցին, տեսանք էդ խաղաղասեր հարևանի պահվածքը, 2 տարի անց։
Մեզ լուրջ մարդ պետք է ներկայացնի, լուրջ մարդ մեր կողմից բանակցի, ոչ թե թշնամու «նախընտրական նվերների» հույսին մնացածը»,- գրել է նա։




















