top of page

Հայ Առաքելական Եկեղեցու լիազորությունները սահմանափակող օրինագիծը սոսկ քաղաքական և քարոզչական նպատակներ ունի. պատգամավոր

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

Իշխող «ՔՊ» կուսակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը չի համապատասխանում օրենսդրական գործունեության տարրական պահանջներին,  հունվարի 20-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ մեկնաբանելով «Պատմական և մշակութային անշարժ հուշարձանների, ինչպես նաև «Պատմական միջավայրի» պաշտպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որոնք նախատեսում են Հայ Առաքելական Եկեղեցու լիազորությունների սահմանափակում։

Ըստ պատգավամավորի՝ Ազգային ժողովի ամբիոնից հնչած բազմաթիվ հայտարարությունները մոլորեցնում են հանրությանը։ Դրանք զրպարտչական են և ուղղված են Հայ Առաքելական Եկեղեցուն վարկաբեկելուն։

«Այս օրինագիծը ի սկզբանե մեռելածին է։ Այն բացառապես քաղաքական և քարոզչական նպատակներ է հետապնդում»,- ընդգծել է Գալստյանը։

Նշենք, որ ըստ օրենսդրական նախաձեռնության՝ Հայաստանում եկեղեցիներն ու կրոնական կառույցները այսուհետ կօտարվեն միայն կառավարության համաձայնությամբ և թույլտվությամբ։

«Անմիտ և կեղծ է այն մտահոգությունը, թե անշարժ պատմամշակութային հուշարձանները կարող են օգտագործվել ոչ թե հանրային նպատակներով, այլ իրենց սկզբնական նպատակի համար։ Եկեղեցին երբեք չի օտարել և լ մտադիր էլ եղել չի օտարելու որևէ անշարժ պատմամշակութային հուշարձան։ Հետևաբար, այս օրենսդրական նախաձեռնությունը զուրկ է հիմքից»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։

1/2505
bottom of page