top of page

Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի և ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակին․ Զախարովա

  • Writer: Ani
    Ani
  • 12 hours ago
  • 1 min read

ree

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ երկրի գործարար շահերի պաշտպանությունը արտասահմանում պահպանվում է որպես առաջնահերթություն՝ խոսելով «Տաշիր կապիտալի» ՀԷՑ–ի լիցենզիան չեղարկելու շուրջ իրավիճակի մասին։



Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի և ՀԷՑ–ի հետ կապված ընթացող գործընթացներին։ Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում են միջկառավարական մեխանիզմներ նման հարցերը քննարկելու համար։


Նա հիշեցրել է, որ վերջին երկու տասնամյակներում ՀԷՑ–ը եղել է Հայաստանի էներգետիկ շուկայի առաջատարներից։ Ընկերությունը աշխատատեղ է ապահովել շուրջ 200,000 քաղաքացու համար և կանոնավոր կերպով վճարել հարկերը։ 2017–2023 թվականներին ընկերությունը ենթակառուցվածքների արդիականացման նպատակով ծախսել է մոտ 700 միլիոն դոլար։


Զախարովան նաև նշել է, որ ակնկալում է՝ ՀՀ կառավարության կողմից նշանակված կառավարիչները կներկայացնեն ավելի արդյունավետ կառավարման մոդելներ, սակայն գնահատել հնարավոր կլինի միայն կոնկրետ քայլերից հետո։

bottom of page