top of page

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և կողմնորոշված է վարչապետի թեկնածուի ընտրության հարցում:

Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում հայտնել է, որ վարչապետի թեկնածուն ինքն է լինելու, որովհետև կարծում է, որ ՀՀ խորհրդարանում պետք է լինի ամբողջությամբ արևմտյան արժեքները պաշտպանող քաղաքական ուժ կամ ուժի ներկայացուցիչ:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ չենք որոշել, բայց ես կարծում եմ, որ որոշելու խնդիր էլ չկա, որովհետև մեր կուսակցությունում այդ առումով վաղուց որոշված է և այդ թեման ձևական է դրվելու քննարկման։ Միանշանակ կլինեմ ես վարչապետի թեկնածուն, և կարծում եմ՝ դա օրինաչափ է։ Մեծամտություն չհամարեք ու այնպես չի, որ ես երազում եմ վարչապետի թեկնածու լինել։


Ես ուզում եմ, որ մեր երկրի խորհրդարանում ամբողջությամբ արևմտյան արժեքներ դավանող որևէ ուժ ներկա լինի, որ չլինեն միայն ռուսամետներ և բալանսավորողներ։

Ես համարում եմ, որ այդ համատեքստում մեր մասնակցությունը ոչ միայն օգտակար է մեզ, օգտակար է նաև երկրին, պետությանը ու օգտակար կլինի նաև նոր ձևավորվող իշխանությանը»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի  հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին:

1/2515
bottom of page