top of page

Մինչ օրս որևէ գործողություն առկա չէ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, չնայած մենք ենք բազմիցս պահանջել, որ դրանք կատարվեն. Վարդևանյան

  • Writer: Ani
    Ani
  • Dec 24, 2025
  • 1 min read

Գործընկերների հետ միասին այսօր ներկայացրել ենք Վճռաբեկ բողոքներ՝ Վերաքննիչ դատարանի դեկտեմեբերի 11-ի որոշման դեմ, որով մերժվել էին մեր և դատախազության կողմից ներկայացված բողոքները, այս մասին գրել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

«Վճռաբեկ դատարանի աբսուրդային գործողությունների վերաբերյալ մեր գնահատականները հստակ են և ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում այն ընդհանրապես իրավունքի պաշտպանության մեխանիզմ չէ: Ավելին, մեր կողմից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի համապատասխան կազմի դատավորների դեմ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու կոնկրետ փաստերով հաղորդում:

Հիշեցման կարգով. 2025 թվականի նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգել էր Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքը հաշվի առնելով իբր գործով «իտնեսիվությունը, քննիչների խոստումները գործողությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ»:

Իրականությունն այն է, որ մինչ օրս որևէ ինտենսիվություն առկա չէ, որևէ գործողություն առկա չէ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, չնայած մենք ենք բազմիցս պահանջել, որ դրանք կատարվեն, կա միայն վեց ամսից ավելի տևող ապօրինի, քաղաքական պատվերի, հետապնդման՝ կալանք»։

1/2494
bottom of page