top of page

Լուվրի թանգարանի գnղության դեպքով ևս մեկ կասկածյալ է ձերբակալվել

  • Writer: Ani
    Ani
  • 1 hour ago
  • 1 min read

ree

Le Parisien-ը տեղեկացնում է, որ Փարիզում ձերբակալվել է ևս մեկ անձ, որը կասկածվում է Լուվրի թանգարանի կողոպուտն իրականացրած խմբի կազմում լինելու մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր երկու այլ կասկածյալների ձերբակալության մասին։


Հիշեցնենք` Կողոպուտը տեղի էր ունեցել հոկտեմբերի 19-ին։Առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրանալով՝ կոտրել էին թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։



Ընդհանուր առմամբ գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագը, հետագայում հայտնաբերվել էր թանգարանի մոտ՝ վնասված վիճակում։ Գողերը վայրից հեռացել էին սկուտերներով, իսկ ամբողջ գործողությունը տևել էր մոտ 6–7 րոպե։ ԶԼՄ-ների տվյալներով՝ կողոպուտը իրականացրել էր չորս հոգուց բաղկացած խումբ, որոնցից երկուսն էին ներս մտել թանգարան։

1/2425
bottom of page