Լամին Յամալն Իսպանիայի հավաքականի կազմում չի մասնակցելու Վրաստանի և Թուրքիայի դեմ խաղերին
- Ani

- Nov 11
- 1 min read

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը հեռացվել է Իսպանիայի հավաքականի հայտացուցակից՝ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի առաջիկա խաղերի համար, հաղորդում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Յամալը չի կարողանա խաղալ Իսպանիայի հավաքականի կազմում աճուկի շրջանում ունեցած ցավերի պատճառով։ Ընդգծվում է, որ այս իրավիճակի հետևանքով Յամալը հեռացվել է թիմի հայտացուցակից, քանի որ նրան անհրաժեշտ է 7–10 օր վերականգնվելու համար։
Նոյեմբերի 15-ին Լուիս դե լա Ֆուենտեի սաները աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի հինգերորդ տուրում արտագնա հանդիպում կանցկացնեն Վրաստանի ընտրանու հետ, իսկ երեք օր անց՝ նոյեմբերի 18-ին, տանը կհյուրընկալեն Թուրքիայի ազգային թիմին։




















